«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գնչուականությունը՝ գաղափարական հենք

Գնչուականությունը՝  գաղափարական հենք
11.04.2024 | 15:03

Պատմական և իրական հայրենիքի հակադրության հեղինակ Վանո Սիրադեղյանը երբեք չեր մտածի, որ 2024-ին Հայաստանը կունենա մի ղեկավար, ով գնչուականությունը կդարձնի գաղափարական հենք, իսկ հայ մարդուն կուզենա դարձնել գնչու, ով պետք է ոչ պատմական, ոչ պատկանելիական, ոչ հիշողական, ոչ պահանջատիրական հենք չունենա, որովհետև պետք է սահմանափակվի այսրոպեական ունեցածով, քանի որ այնրոպեականը ոչ թե իրականություն է այլ պատմություն:

Թշնամուն սենց թշնամի չի կարելի ցանկանալ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ